Bible

Engage

Your Congregation Like Never Before

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Thessalonians 3

:
Armenian - NEA
1 Ուստի, եղբայրնե՛ր, աղոթե՛ք մեզ համար, որպեսզի Տիրոջ խոսքը տարածվի և փառավորվի ամեն տեղ, ինչպես որ ձեզ մոտ է,
2 որպեսզի ազատվենք անօրեն ու չար մարդկանցից, որովհետև ոչ բոլորն են հավատում։
3 Բայց Տերը հավատարիմ է. նա կզորացնի ձեզ ու կպահի չարից։
4 Ձեզ վրա վստահ ենք Տիրոջով, որ այն, ինչ ձեզ պատվիրեցինք, և՛ կատարում եք, և՛ կատարելու եք։
5 Տերը թող ուղղի ձեր սրտերը դեպի Աստծու սերը և Քրիստոսի համբերությունը։
6 Եղբայրնե՛ր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով պատվիրում եմ ձեզ, որ հեռու մնաք բոլոր այն եղբայրներից, որ ծույլ կյանքով են ապրում և ոչ այն օրինակով, որ ստացաք մեզնից.
7 որովհետև դուք լավ գիտեք, թե ինչպե՛ս պետք է նմանվեք մեզ, քանի որ ձեզ մոտ երբեք չծուլացանք,
8 ոչ էլ որևէ մեկի հացը ձրի կերանք, այլ զօրուգիշեր ճիգ ու ջանքով աշխատում էինք, որպեսզի ձեզնից ոչ մեկի վրա ծանրություն չլինեինք։
9 Ոչ թե որ իրավունք չունեինք, այլ որպեսզի ինքներս մեզ օրինակ դարձնեինք ձեզ համար՝ մեզ նմանվելու։
10 Արդարև, երբ դեռ ձեզ մոտ էինք, ա՛յս էինք պատվիրում ձեզ. «Ով չի ուզում աշխատել, թող հաց էլ չուտի»։
11 Արդ, ձեզնից ոմանց մասին լսում ենք, թե անկարգ կյանքով են ապրում. որևէ գործ չեն կատարում, այլ ծուլորեն շրջում են։
12 Այդպիսիներին պատվիրում ու հորդորում ենք Տեր Հիսուս Քրիստոսով, որ խաղաղությամբ աշխատեն և սեփական հացն ուտեն։
13 Բայց դուք, եղբայրնե՛ր, մի՛ ձանձրացեք բարիք գործելուց։
14 Իսկ եթե որևէ մեկը չհնազանդվի այն ամենին, որ խոսեցինք այս նամակի միջոցով, նկատի՛ ունեցեք նրան և խզե՛ք հարաբերությունները նրա հետ, որպեսզի ամոթով մնա։
15 Բայց նրան թշնամի մի՛ համարեք, այլ խրատե՛ք որպես եղբոր։
16 Եվ խաղաղության Տերն ինքը թող միշտ ձեզ խաղաղություն տա ամեն ինչում։ Տերը ձեզ բոլորիդ հետ։
17 Այս ողջույնը ես՝ Պողոսս, գրում եմ իմ ձեռքով, որ իմ բոլոր նամակներում որպես նշան է ծառայում. այսպես եմ գրում։
18 Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ բոլորիդ հետ։